13:16 , 14 հոկտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Օլգա Արոսևան: Դերասաննուհին շատերին հայտնի է «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմից: Ի բեմական գործունեության ընթացքում նա ավելի քան 40 դերեր է մարմնավորել՝ այդ թվում «Ծերունի ավազակները», և «Իտալացիների անհավանական արկածները Սանկտ պետերբուրգում» կատակերգություններում:
Օլգա Արոսևան բազմաթիվ դերեր է կրկնօրինակել նաև մուլտֆիլմերում: Վերջերս նա նաև գիրք է հրատարակել: Նա բազմաթիվ պարգևների է արժանացել, այդ թվում ՝ մեդալի՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար:
Նա 88 տարեկան էր: