Կրիստիան Տելյոն պատրաստ է հեռանալ «Բարսելոնա»-ից


13:10 , 14 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Բարսելոնա»-ի հարձակվող Կրիստիան Տելյոն հայտնել է, որ պատրաստ է լքել իր ներկայիս ակումբը: Ֆուտբոլիստը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ:

«Թիմի հիմնական կազմում խաղադաշտ դուրս գալու և փոխարինման դուրս գալու միջև հսկայական տարբերություն կա: Այնուամենայնիվ, ամեն անգամ խաղադաշտ եմ դուրս գալիս մեծ ցանկությամբ: Սակայն դա քիչ է` սեփական ուժերին հավատալու համար:

Ընթացիկ մրցաշրջանում հնարավորություն չեմ ունեցել ցուցադրելու ողջ ներուժս, քանի որ դրա համար պետք է հիմնական կազմի ֆուտբոլիստ լինել: Եթե նպատակս իրակացնելու համար անհարժեշտ լինի լքել «Բարսելոնա»-ն, կկատարեմ այդ քայլը»,- ասել է Տելյոն: