12:44 , 14 հոկտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Սերբիայում ֆուտբոլի առաջնության «Նովի Նազար»-«Նապրեդակ» խաղը սպասարկող եզրային մրցավար Ալեքսանդրա Միլոյեվիչը գերել է YouTube-ը:
Segodnya.ua-ի փոխանցմամբ` 3 օրվա ընթացքում Միլոյեվիչի մասնակցությամբ տեսանյութը համացանցում դիտել է ավելի քան 600.000 մարդ:
Գեղեցիկ կազմվածքով մրցավարը ակտիվորեն հետևել է խաղի ընթացքին:
Նշվում է, որ խաղը ավարտվել է «1-1» հաշվով և գեղեցկուհի մրցավարը ավելի շատ է գերել ֆուտբոլասերներին, քան բուն խաղը: