Մարադոնան չի պատրաստվում երկրպագել Արգենտինայի ընտրանուն


12:38 , 14 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Աշխարհահռչակ արգենտինացի ֆուտբոլիստ, Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ սպասվող մինչև 17 տարեկանների ֆուտբոլի առաջնության ընթացքում չի երկրպագելու իր ազգային հավաքականին:

Ինչպես գրում է Goal.com-ը, Մարադոնան տարաձայնություններ ունի հավաքականի մարզչական շտաբի հետ, ինչպես նաև չի ընդունում այն թեկնածուներին, ովքեր տեղ են գտել հավաքականի կազմում:
« Արգենտինայի փոխարեն կերկրպագեմ առաջնությունն ընդունող Միացյալ Արաբական Էմիրությունների ընտրանուն»,- հայտարարել է Մարադոնան: