12:14 , 14 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի կարծիքով` Մադրիդի «Ատլետիկո»-ն կարող է նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը:
Լա Լիգայի 8 տուրերի արդյունքում Դիեգո Սիմեոնեի սաներն իրենց ակտիվում են գրանցել միավորների առավելագույն քանակը:
«Բարսելոնա»-ն շատ հզոր է, իսկ «Ռեալ»-ը մոտ է նրան: Սակայն «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստները շահագռգռված են և դա պետք է հաշվի առնել: Թե´ «Բարսելոնա»-ն, թե´ «Ռեալ»-ը պետք է հաշվի նստեն «Ատլետիկո»-ի հետ»,- ասել է Վիլաշ-Բոաշը:
Մասնագետը հայտնել է, որ չի կարող խոսել Գարեթ Բեյլի խնդիրների մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ, քանի որ վերջինս այլևս իր սանը չէ: