12:08 , 14 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունը այս տարվա ընթացքում ինքնուրույն ոչ մի լուրջ բացահայտում չի արել: Այս մասին ասուլիսում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Ըստ նրա, տնտեսվարողների կողմից իրականացված լուրջ խախտումների մասին բարձրաձայնվել է մամուլով, հեռուստահաղորդումներով, իրենց ՀԿ-ն և նոր այդ մարմինը գնացել է խախտման հետքերով:
Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանն ասաց, որ նախորդ տարվա ընթացքում հայտնաբերած խախտումներից հետո այս տարի 70 տոկոսով բարելավվել է վիճակը: «Այն ընկերություններում, որոնց ապրանքի նկատմամբ եղել է բողոքներ, իրավունք ունենք ուսումնասիրություն իրականցնել միայն վարչապետի թույլտվությամբ: Մենք գործում ենք օրենսդրության սահմաններում. պետք է դիմենք, ստանանք թույլտվություն: Այսինքն, այս գործողությունները ժամանակ է պահանջում: Սննդի անվտանգության ոլորտում չկա խնդիր, որ լուծվի մեկ շաբաթում»,- ասաց Ա. Արարատյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ