Եվրամիության պայմանն Ուկրաինայի իշխանությանը` ազատել Տիմոշենկոյին


12:01 , 14 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը, Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ուկրաինայում հայտարարել է, որ եթե պաշտոնական Կիեւն ուզում է նոյեմբերի 29-ին Վիլնյուսում ստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, ապա պետք է բանտից ազատի երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին:

Եվրոպացի պաշտոնյան նաև նշել է, որ Ուկրաինան դեռ չի կատարել ընտրական օրենսգիրքը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու՝ ավելի վաղ տված խոստումը։

Ֆյուլեն Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, ով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային խոստացել է մոտ ապագայում հանգուցալուծել Տիմոշենկոյի շուրջ ստեղծված կացությունը։

Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ երկրի նախկին վարչապետը բուժման նպատակով տեղափոխվի Գերմանիա, գրում է Ազատություն ռադիոկայանը: