11:48 , 14 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Հակառակորդի դիպուկահարի կիրակոցից վիրավորված Հայկ Քոսակյանի կյանքին վտանգ չի սպառնում: Նրան բուժող վիրաբույժ Համլետ Պետրոսյանը Panorama.am-ին հայտնեց, որ մի քանի օրից Հ. Քոսակյանը դուրս կգրվի:
«Հրազենային վիրավորումից հետո կրծքավանդակի հետին պատում գնդակ էր մնացել: Փոքրիկ վիրահատություն ենք արել, հեռացրել, բուժում ենք նշանակել, հիմա պառկած է, ընդհանուր վիճակը լավ է»,-ասաց Բերդի քաղաքային հիվանդանոցի վիրաբույժը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին, կեսօրին, հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի Ներքին Կարմրաղբյուրի հատվածում, դիպուկահար հրացանից կրակ է բացել դաշտում աշխատող գյուղացիների, այդ թվում` «ՈւԱԶ» մակնիշի մեքենայի ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ