Կանայք տղամարդկանցից ավելի հնարամիտ մարդասպաններ են. հոգեբան


11:11 , 14 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հոգեբան Սիգրան Ռոսմանիթը գործի բերումով հաճախ է շփվել կին մարդասպանների հետ: Նրա կարծիքով՝ կանանց բնավորության ամենամութ գիծը հաճախ թերագնահատվում է: Հենց թույլ սեռի ներկայացուցիչներն են հաճախ գործում հնարամիտ սպանություններ:

Հոգեբանը Spiegel Online-ին ասել է, որ ամենից հաճախ կանայք մարդասպանություն են գործում վրեժից դրդված: Սպանության ժամանակ կանայք միշտ չէ, որ զենք են օգտագործում: Նրանք կարող են սպանել, օրինակ, ցիանական կալիումով` ինչպես ասիացի մի կին: Կանանց զոհերը հիմնականում ընկերներն ու հարազատներն են:

Կանայք երկար կարող են համբերել, սակայն երբ նրանց համբերությունը հատում է, դիմում են տարբեր միջոցների, հաճախ՝ սպանության: