Իրանի փոխնախագահը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է կասեցնել Ադրբեջանի հակամշակութային գործողությունները


10:57 , 14 հոկտեմբեր, 2013

Իրանի փոխնախագահը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է կասեցնել Ադրբեջանի հակամշակութային գործողություններըPanorama.am-ը գրում է.

«Իրանը Նիզամի Գյանջավիի ժառանգության հանդեպ Ադրբեջանի կատարած քայլերի առնչությամբ բողոք է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին»,-այդ մասին նշված է ԻԻՀ Մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության պաշտոնական կայքում:

Համաձայն հաղորդագրության՝ Իրանի փոխնախագահ, Մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Նաջաֆին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային գրած նամակում, իր բողոքն արտահայտելով իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի գերեզմանի պատերին պարսկերենով գրված բանաստեղծություններն ադրբեջաներենով փոխարինելու Ադրբեջանի նախաձեռնության հանդեպ, պահանջել է, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն անհապաղ քայլեր ձեռնարկի, որպեսզի կասեցվի Ադրբեջանի հակամշակութային գործողությունները և Գյանջավիի գերեզմանի զարդաքանդակները բերվեն սկզբնական տեսքին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ