Մոսկվայում անկարգությունները դադարել են


10:28 , 14 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Մոսկվայի Արեւմտյան Բիրյուլեւո շրջանում իրավիճակը կարգավորվել է: Բիրյուզա առեւտրի կենտրոնի մոտ կեսգիշերից հետո ոչ ոք չի մնացել: Ոստիկանությանը տվյալներով, բերման է ենթարկվել 400 մարդ: Քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ոստիկանության հատուկ ջոկատայինների եւ ազգայնականների միջեւ բախումների արդյունքում վիրավորվել է 6 ոստիկան:

Տեղեկացնենք, որ անկարգությունները կապված են 25-ամյա Եգոր Շերբակովի սպանության հետ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին: Տեղի բնակիչները հավաքվել են՝ պահանջելով գտնել մարդասպանին եւ շրջանում ապրող միգրանտներին: Բնակիչներին ակցիային միացել են նաեւ ազգայնականները: