ԱՄՆ-ում դեֆոլտը աշխարհը կարող է մղել ռեցեսիայի. ԱՄՀ


09:24 , 14 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ում դեֆոլտը աշխարհը կարող է մղել ռեցեսիայի: Ինչպես հայտնել է Լագարդն ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում, դեֆոլտն ԱՄՆ-ում կարող է հանգեցնել ողջ աշխարհում «մասշտաբային խափանման»: 

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հինգշաբթի կսկսի ֆինանսական միջոցների սղություն զգալ, եթե մինչ այդ չբարձրացվի պետպարտքի վերին թույլատրելի շեմը: 

Շաբաթ օրը դեմոկրատներն ու հանրապետականները սենատում մի քանի շաբաթվա մեջ առաջին անգամ ուղիղ բանակցություններ են անցկացրել, սակայն դեռևս որևէ լուրջ առաջընթացի նշաններ չեն երևում:

Լագարդը ԱՄՆ-ին կոչ է արել անհրաժեշտ միջոցառումներ ընդունել մինչև հինգշաբթի: