Արգենտինայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից


08:29 , 14 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները դուրս է գրվել հիվանդանոցից ուղեղի հեմատոմայի հեռացման վիրահատությունից հետո, որը հաջողությամբ իրականացվել է հոկտեմբերի 8-ին:

Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ալֆրեդո Սկոչիմարոն, հաղորդում է ITAR-TASS-ը:

Նրա խոսքով` նախագահն առողջանում է, սակայն դեռևս կմնա բժիշկների հսկողության ներքո: Բժիշկները նրան լիարժեք հանգիստ են նշանակել առաջիկա 30 օրվա ընթացքում: Նրան խորհուրդ են տալիս նաև չօգտվել օդային տրանսպորտից: