08:22 , 14 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Իտալիայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Մարիո Բալոտելլիի մասնակցությունը Հայաստանի դեմ խաղում շարունակում է հարձականի տակ մնալ:
Ինչպես գրում է Gazzetta dello Sport-ը, ինչպես և առաջին՝ երևանյան խաղի ժամանակ, Հայաստանի հետ խաղից առաջ Մարիոյի ինքնազգացողությունն այդքան էլ լավ չէ ու նա կարող է բաց թողնել մեզ համար կարևորագույն մրցավեճը: Ի դեպ, վերջին շաբաթվա ընթացքում, ինչ Մարիոն շարք է վերադարձել վնասվածքից նա ամբողջական ծանրաբեռնվածությամբ որևէ պարապունք չի անցկացրել: