Միսը Հայաստանում էժանանում է


08:08 , 14 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Միսը Հայաստանում էժանանում է: Այս են ցույց տալիս Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Այս տարվա առաջին 9 ամիսներին՝ անցած տարվա նույն ժամանակի համեմատ տավարի միսն աննշան է էժանացել՝ 0.2 տոկոսով: Սակայն էժանացումը բավական զգալի է խոզի մսի շուկայում՝ 10.3 տոկոսով: Նույն ժամանակում էժանացել է նաև ոչխարի միսը՝ 9.7 տոկոսով: Մսի տեսակներից թանկացել է միայն թռչնի միսը` 10.3 տոկոսով: 

Այս գնային տատանումների արդյունքումը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, շուկայում ամենաթանկը ոչխարի միսն է, որի 1կգ-ն Երևանում կարելի է գնել միջինը 3200 դրամով: Այնուհետև ըստ թանկության խոզի միսն է, որի 1կգ-ն մայրաքաղաքում արժե 3100 դրամ: Մի փոքր հետ է մնում տավարի միսը՝ 1կգ-ն 2700 դրամով: Եվ չնայած նրան, որ այս ընթացքում թանկացել է միայն թռչնի միսը, այն շարունակում է մնալ ամենաէժանը՝ 1 կգ-ն 1700 դրամ: