ԱՄՆ-ի հնարավոր դեֆոլտի պատճառով համաշխարհային աղետին 5 օր է մնացել. Համաշխարհային բանկ


16:40 , 13 հոկտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ  Քիմը շաբաթ օրը հիշեցրել է, որ մինչև ԱՄՆ-ի՝ պարտքային պարտավորությունների հետ կապված հնարավոր դեֆոլտին մնացել է ընդամենը մի քանի օր:Այս մասին գրում է gazeta.ru-ն: 

«Միայն 5 օր է մեզ բաժանում շատ վտանգավոր պահից: Ես ամերիկացի քաղաքական գործիչներին կոչ եմ անում մինչև վերջնաժամկետը լուծում գտնել: Անգործությունը կարող է հանգեցնել փոխառնությունների տոկոսների բարձրացման, համաշխարհային շուկաներում վստահության նվազման:»,-  "Reuters"-ը ցիտում է Համաշխարհային բանկի ղեկավարի խոսքը: