ֆուտբոլային տոնախմբության ժամանակ՝ 5 զոհ


15:41 , 13 հոկտեմբեր, 2013

ֆուտբոլային տոնախմբության ժամանակ՝ 5 զոհSport.am-ը գրում է.

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ազգային հավաքականի՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու կապակցությամբ տոնակատարությունների ժամանակ 5 մարդ է զոհվել:

Մասսայական տոնակատարությունների ժամանակ ոստիկանությունը գրանցել է ծեծկռտուքի շուրջ 2000 դեպք ողջ երկրով մեկ: 3 մարդ զոհվել է հրազենային վնասվածքի արդյունքում, 2-ն էլ՝ ճանապարհա-տրանսպորտային պատահարների հետևանքով:

Եվս 106 մարդ էլ ձերբակալվել են ալկոհոլի ադզեցության տակ ղեկին լինելու համար: