13:10 , 13 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Հոկտեմբերի 12-ին, կեսօրին, հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի Ներքին Կարմրաղբյուրի հատվածում, դիպուկահար հրացանից կրակ է բացել դաշտում աշխատող գյուղացիների, այդ թվում` «ՈւԱԶ» մակնիշի մեքենայի ուղղությամբ: Այս մասին Panorama.am-ին հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, դիպուկահարների կողմից արձակված գնդակից, Նավուր գյուղի բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանը (1983թ.) կրծքավանդակի հետին պատի ձախ կողմի վիրավորում է ստացել:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ