11:53 , 13 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Հնդկաստանում «Ֆայլին» ցիկլոնի պատճառով տարհանված բնակիչների թիվը հասել է մեկ միլիոնի. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ France-Presse գործակալության հղումով։
Հնդկաստանի իշխանությունների տվյալներով՝ Օրիսսա նահանգում իրենց տները լքել են մոտ 860 հազար մարդ, ևս 100 հազարը տարհանվել են Անդրա-Պրադեշ նահանգում։
Ինչպես հաղորդում են երկրի արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնից, սա Հնդկաստանի պատմության ընթացքում ամենախոշոր տարհանումն է։ Վերջին անգամ մարդկանց լայնածավալ տարհանում տեղի էր ունեցել 1990թ.-ին՝ է դարձյալ մոտեցող ցիկլոնի պատճառով, սակայն տարհանվածների թիվը երեք անգամ ավելի փոքր էր եղել։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ