10:34 , 13 հոկտեմբեր, 2013
Երբ քաղաքումդ վերջին հազարամյակների ընթացքում փոխվում են միայն ասֆալտապատման այլընտրանքների մասին պատկերացումները:
Հա, ի միջիայլոց փոփոխություններից , նկատե՞լ եք կանգառներում կանգնեցված նոր սպասատեղերը: Իմ կարծիքով լրիվ երևանյան են :)
Կյանքիս 18 տարիների ընթացքում բախտ եմ ունեցել հետևելու Էրեբունի-Երևանի ծննդյան տոնակատարություններին, ու ամեն անգամ կարծես ինքս ինձնով արտահայտել եմ .<<OK, ու վե՞րջ, էսքա՞նը>>:
Ամեն տարի մեզ առաջարկել են յուրատեսակ , խանդավառություն առաջացնող խորհրդանիշների մի այնպիսի դիվերսիֆիկացիա, որին ծանոթանալով, անտեսելով քո նվազ ԵՍ-ը ՝ պատվել ես այդ ազգային միախմբող սիմվոլների վեհափառ ստեղծեղներին: Այդչափ հուռն պատկերների տարբերության սպեկտրի առաջ խոնարհվում ես քո ողջ բանականությամբ ու <<ապրածով>>:

Բայց հիրավի սրանք ոչինչ են քաղաքապետարանի գլխավոր դիզայների մտքի շեդեվրալ ճախրանքի դեմ: Այն , ինչ հիմա կներկայացնեմ ձեզ, մարդկային մտածողության կուլմինացիան է, պիկը այն ամենի, ինչը մեզ ՝ սինլքորներիս, թերևս անհասանելի է: Սրա տակ կարելի է ինքնավստահ ավելի խորը թաղել բոլոր այն արվեստագետ-գեղանկարիչներին, ովքեր այսպիսի գիրք-գրքոց չունենալով, պատմության մեջ են մտել: Ներկայացնում եմ ձեզ հայկական գեղանկարչության ժամանակակից ջատագովության լուսավորյալ արտահայտումը, որի դեմ Լուվրի բոլոր էքսպոնատները պարզապես պետք է ինքնակամ գետնովը խփվեն: Ուշադրություն. Էրեբունի-Երևան 2975 (էսքանը կարդացեք բոքս վարողի ձայնով) խորհրդանիշը.
Ինչպե՞ս... Դուք սրա մեջ չտեսա՞ք Ռաֆայելի Սիքստինյան տիրամոր անմեղ աչքերի ողջ հզորությունը կամ Փարիզյան երկնքի լազուրը..