Երգչուհի Աննա Սեմենովիչը քիչ է մնացել խեղդվի համերգի ժամանակ


00:57 , 13 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հայտնի երգչուհի Աննա Սեմենովիչը բոլորովին ոչ վերջերս է ապաքինվել լուրջ թոքաբորբից, և ահա նա նոր փորձանքի մեջ է ընկել, գրում է shoubiz.com.ua-ն: 

Աննան կարող էր շնչառական խնդիրներ վաստակել վերջերս տեղի ունեցած համերգի ժամանակ: Ինչպես պատմել է անձամբ երգչուհին, դա տեղի է ունեցել ծուխ արտադրող սարքի պատճառով: 

Իր երկրպագուներին մամուլում Աննան պատմել է. «Մտածում էի՝ կխեղդվեմ: Սակայն դա չխանգարեց, ժողովրդին դուր եկավ, ու մեզ դարձյալ հրավիրեցին համերգի»: 

Սակայն, բարեբախտաբար, երգչուհու առողջությանը դա վնաս չի հասցրել: