00:41 , 13 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իտալական Վենետիկ քաղաքում անցկացվել են MOSE համակարգի առաջին փորձարկումները: Համակարգը պետք է քաղաքը պաշտպանի ջրհեղեղներից, տեղեկացնում է BBC-ն:
Պաշտպանիչ չորս արգելափակոցների հաղթահարման փորձարկումներն անցկացվել են տրանսպորտի նախարարի և այլ ենթակառուցվածքների ղեկավարների մասնակցությամբ: Ենթադրվում է, որ նոր համակարգի լիարժեք գործարկումը կսկսվի արդեն 216 թ.: Ծրագրի ընդհանուր արժեքը 5,4 միլիադ դոլար է կազմում:
78 պաշտպանիչ արգելափակոցների հաղթահարման համակարգը քաղաքը կպաշտպանի «մեծ ջրերի» ժամանակ: Այդպիսի ջրհեղեղներ Վենետիկում տարեկան տեղի են ունենում 5-7 անգամ, որոնք մեծ վնաս են հասցնում քաղաքի պատմամշակութային ժառանգությանը: