23:32 , 12 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Իմ սրտի ուղեկից Երևան» խորագիրը կրող Էրեբունի-Երևան- 2795 տոնակատարության վերջին նոտան, ավանդույթի համաձայն, դրվեց Հանրապետության հրապարակում: Օրվա գլխավոր միջոցառումը, որն այս անգամ կրեց «Իմ սրտի ուղեկից Երևան» խորագիրը, մեկնարկեց ժամը 19:30-ին:
Տոնի կապակցությամբ մայրաքաղաք էին ժամանել Երևանի գործընկեր և քույր քաղաքների, ինչպես նաև հանրապետության մարզերի աննախադեպ թվով պատվիրակություններ, ուստի երեկոյի գեղարվեստական մասը ապահովեցին ինչպես հայաստանյան երգարվեստի երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր, այնպես էլ արտերկրից ժամանած հայտնի խմբեր ու ճանաչված երգիչներ: Համերգային ծրագիրն անցավ Նազենի Հովհաննիսյանի և Ավետ Բարսեղյանի հաղորդավարությամբ: Երևանի ծննդյան ամենակարևոր միջոցառման եզրափակիչ փուլի ընթացքում ելույթ ունեցան Էմմա Պետրոսյանը, Ռազմիկ Ամյանը, Նունե Եսայանը, Թաթան, Անուշ և Ինգա Արշակյանները:
Նշենք, որ օրվա ընթացքում տոնական միջոցառումներ են տեղի ունեցել քաղաքի տարբեր հատվածներում և համայնքներում տեղադրված բեմահարթակներում. տոնական ուրախ մթնոլորտ է թևածել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: