23:07 , 12 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ Սենատում դեմոկրատները մերժել են բյուջետային փոխզիջման վերաբերյալ հանրապետականների հերթական առաջարկությունը: Այս մասին հաղորդում է Politico-ն:
Մերժվել է հանրապետական սենատոր Սյուզան Քոլինսի առաջարկությունը: Համաձայն դրա` պետական պարտքի վերին շեմը մինչև հունվար պետք է բարձրացվի, իսկ դաշնային կառավարության ֆինանսավորումը պետք է շարունակվի 6 ամիս: Հանրապետականները պահանջել են նաև 2 տարով հետաձգել բժշկական սարքավորումների համար նախատեսված 30 միլիարդանոց հարկերը, ինչպես նաև բացառել Obamacare կոչվող առողջապահական բարեփոխումների շրջանակում քաղաքացիների ֆինանսական միջոցների ստուգումը:
Դեմոկրատները, ըստ որոնց հանրապետականները ցանկանում են խոչընդոտել Obamacare-ը, չեն ընդունել տվյալ առաջարկությունը: