22:22 , 12 հոկտեմբեր, 2013
Footsport.am-ը գրում է.
Իսպանիայի Բիլբաո քաղաքում Լևոն Արոնյանը դարձավ շախմատի <Մեծ սաղավարտ> եզրափակիչ մրցաշարի հաղթող: Ավարտական մրցափուլից առաջ ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ հայ շախմատիստին առաջինը ճանաչվելու համար բավարարում էր նաև ոչ-ոքին: Լևոն Արոնյանը հաջողությամբ լուծեց այդ խնդիրը` 37-րդ քայլում ադրբեջանցի Մամեդյարովի հետ պարտիան ավարտելով խաղաղ արդյունքով: Դեռևս չի ավարտվել Վաշիե-Լագրավ-Ադամս մրցամարտը, սակայն դրա արդյունքն էական նշանակություն չի կարող ունենալ 1-ին տեղի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ