Սերժ Սարգսյանը ընդունել է ՌԴ հոկեյի ֆեդերացիայի նախագահին. նա հաճելիորեն զարմացած է երևանցիների ջերմ հյուրընկալությունից


21:49 , 12 հոկտեմբեր, 2013

Սերժ Սարգսյանը ընդունել է ՌԴ հոկեյի ֆեդերացիայի նախագահին. նա  հաճելիորեն զարմացած է երևանցիների ջերմ հյուրընկալությունից Panorama.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության հոկեյի ֆեդերացիայի նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր, «20-րդ դարի լավագույն հոկեյիստ» տիտղոսակիր Վլադիսլավ Տրետյակին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի հյուրին Հայաստանում, նշելով, որ հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ են հիշում Վլադիսլավ Տրետյակին և խորհրդային տարիների լեգենդար մյուս մարզիկներին, որոնց փառահեղ հաղթանակներով հպարտանալու բազմաթիվ հրաշալի առիթներ են ունեցել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ