Կտրուկ տնտեսական աճը մահացու վտանգ է ներկայացնում մարդկանց համար


19:12 , 12 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրույմ է.

Գիտնականները պարզել են, որ տնտեսական աճը միշտ էլ ուղեկցվել է միջին տարիքի(40-44) և տարեց (70-74) մարդկանց մահացությամբ: Իսկ երբ տնտեսական անկում է նկատվել, տարիքային այդ խմբերում մահացությունը ևս անկում է ապրել: Այս մասին գրում է Medical News Today-ը:

Գիտնականները հետազոտության համար ընտրել են 19 երկիր` վերլուծության ենթարկելով ՀՆԱ` մեկ շնչի համար նախատեսված ցուցանիշը 1950-2008-ն ընկած ժամանակահատվածում, և համեմատել մահացության աստիճանի հետ:

Միջինը, երբ ՀՆԱ-ն բարձրացել է մեկ կետով տարեցների շրջանում մահացությունն աճել է 0.36 տոկոսով, իսկ միջին տարիքի մարդկանց շրջանում` 0.38 տոկոսով: