Բակալյանի հաղթական գոլը


18:59 , 12 հոկտեմբեր, 2013


ZkOhp6vlVuU
Footsport.am-ը գրում է.

Մինչև 19 տարեկանների 2014 թվականի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարի երկրորդ  խաղում հայ ֆուտբոլիստներն առավելության հասան Լեհաստանի իրենց հասակակիցների նկատմամբ:

Միակ և վճռական գոլը հանդիպման 75-րդ րոպեին խփեց Վարդան Բակալյանը: Այս նույն` 2-րդ խմբում ընգրկված Ռումինիայի և  Լիտվայի հավաքականների մրցավեճում գրանցվեց նույնպիսի հաշիվ. հաջողությունն ուղեկցեց ռումին ֆուտբոլիստներին: Այսպիսով, վերջին մրցափուլից առաջ մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Հայաստանի և Ռումինիայի հավաքականները: Վերջին մրցափուլը կկայանա հոկտեմբերի 15-ին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ