Զինվորն ինքնավնասում է կատարել. նրան մեղադրանք է առաջադրվել


19:06 , 12 հոկտեմբեր, 2013

Զինվորն ինքնավնասել է ինքն իրեն. նրան մեղադրանք է առաջադրվելPastinfo.am-ը գրում է.

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող 18-ամյա Արտակ Գևորգյանը գտնվելով պարտադիր զինվորական ծառայության մեջ 28.07.2013թ. ժամը 12:30-ին գումարտակի լվացարանում ածելիով կտրվածքներ է կատարել աջ և ձախ նախաբազուկների շրջանում: 

Զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, իսկ կատարած արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց  ընտրվել՝ հրամանատարության հսկողության հանձնելը: Գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին: