20:41 , 12 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մարդու ձայնի տոնայնությունը վայրկենապես փոխվում է այն անձանց հետ զրուցելիս, որոնց հանդեպ սեր կամ համակրանք է տածում: Ինչպես հաղորդում է globalscience.ru-ն, նման եզրահանգման են եկել ամերիկացի հոգեբանները:
Փենսիլվանիա նահանգի Օլբրայթ քոլեջի հետազոտողները փորձ են անցկացրել, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 24 կամավոր: Մասնագետները գրանցել են նրանց բոլոր հեռախոսազանգերը, այդ թվում՝ սիրեցյալների հետ (փորձի մասնակիցների ռոմանտիկ հարաբերությունները եղել են վաղ փուլում):
Պարզվել է, որ սիրած անձնավորության հետ խոսելիս կանանց ձայնում գերակշռել են ցածր նոտաներ, իսկ տղամարդկանց ձայնն աչքի է ընկել ավելի բարձր տոնայնությամբ:
Ընկերների կամ ծանոթների հետ խոսելիս ձայնի տոնայնությունը չի փոխվել: