20:21 , 12 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Շվեդ գիտնականները պարզել են, որ քնելուց առաջ բջջային հեռախոսով խոսելը բացասաբար է ազդում մարդու ինքնազգացողության վրա: Այն կարող է առաջացնել անքնություն, գլխացավ, ցրվածություն, հաղորդում է ukrinform.ua-ն:
Շուրջ 1.5 տարի գիտնականները հետազոտել են 18-45 տարեկան 35 տղամարդու և 36 կնոջ ՝ նրանց պարբերաբար ենթարկելով 884 մեգահերց հաճախականությամբ ազդանշանի: Փորձի մասնակիցները սկսել են գանգատվել գլխացավից, վատ քնելուց:
Հետազոտության ընթացքում ստացվել են բազում տվյալներ, որոնց մշակումը կտևի որոշ ժամանակ: Արդյունքների մանրազնին մշակման դեպքում գիտնականները կարող են ավելի հստակ պարզել, թե որոնք են մարդու քնի և ինքնազգացողության վրա բջջային հեռախոսների բացասական ազդեցության պատճառները: