17:12 , 12 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Տոնական Երևանի տարբեր հատվածներում, այդ թվում նաև Աբովյան փողոցի`Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից տարածքում, կազմակերպվել է Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ցուցահանդեսին ներկայացվել են միջազգային և հանրապետական սիմպոզիումներում և պլենարներում հաղթած կամ մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակների ստեղծագործություններ:
Ներկայացված աշխատանքները թեմատիկ սահմանափակում չեն ունեցել: