Պատահար Քասախ գետի կամրջի մոտ


16:39 , 12 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Հոկտեմբերի 11-ին,` ժամը 19.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում՝ Քասախ գետի կամրջի մոտ, իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: