Մարդկային կաննիբալիզմի ամենասարսափելի 20 դեպքերը ըստ երկրների (Մաս 2)


16:33 , 12 հոկտեմբեր, 2013

Նյութի առռաջին հատվածը կարող եք ընթերցել այստեղ:

 14    Ջարնո Էլգ (Ֆինլանդիա)

1189206-Max555X555

Ջանո Էլգը ֆիննական պատմության ամենատխրահռչակ սպանությունների հեղինակն է: Էլգը ծնվել է 1975թ.ին  Ֆինլանդիայի Հըվինկա քաղաքում:  Դեռ  երեխա հասակում նրա դաժանությունն արտահայտվում էր կենդանիների նկատմամբ ահասարսուռ վերաբերմունքով: 1998թ.ի նոյեմբերի 21-ին Ջառնո Էլգը մտնում է մի մարդու բնակարան (անունը չի հրապարակվել) ու նրան տանջամահ անելով սպանում: Սակայն դրանով չբավարարվելով` նա պաթաթում է դիակի գլուխը կպչուն ժապավենով և ուտում նրան մի խումբ ընկերների հետ: Էլգն ու իր երեք ընկերները կերել էին տղամարդու մարմնի տարբեր մասերը և օգտագործել դրանք տարբեր սատանիստական ծիսական արարողության համար, այդ թվում նաև խոշտանգել իրենց զոհին նորվեգական սև մետալ երաժշտական ոճի Էնշենթ խմբի «Քենիական քրոնիկներ» երգի ներքո:
Քրեական հետաքննությունը սկսվեց, երբ անդամահատած ոտք գտվեց աղբանոցում: Հայտնաբերելով հանցագործին` Ջարնո Էգսին ձերբակալում են 23-ամյա տղամարդու սպանության ու նրա մարմնի մասերը ուտելու մեղադրանքով: Իսկ նրա հանցակիցներին 17-ամյա Թերի Յոհաննա Թերվաշոնկային դատապարտում են 8 տարի վեց ամիս իսկ 21-ամյա Միկա Քրիստիան Րիսկային երկու տարի և ութ ամիս ժամանակով: Նրանց քրեական գործում նշվում էր, որ այս երեք երիտասարդները տարված են եղել սատանիզմով: Դատարանը գործի մանրամասները գաղտի է պահում, այդ իսկ պատճառով այս դեպքի մասին շատ բան հայտնի չէ:

 13   Խոսե Լուիս Քալվա (Մեքսիկա)

2887433 249Px

Խոսե Լուիս Քալվան ծնվել է 1969թ.ին Մեքսիկայում: Մանուկ հասակում նա ենթարկվել է սեռական բռնության նաև ականատես եղել իր հոր մահվանը: 2007թ.ին կանխարգելման ֆեդերալ ոստիկանությունը այցելում է Քալվայի տուն, որպեսզի նրան ձերբակալի իր ընկերուհու` Ալեխանդրա Գալենայի, անհետացման մեջ մեղադրվելու համար:
Ոստիկանությունը ներս խուժելով` տեսնում է, թե ինչպես է նա ուտում մարդու մարմինը կիտրոնի հետ: Նրա տանը ոստիկանությւոնը հայտնաբերեց ընկերուհու անդամահատած մարմինը իսկ սառնարանում հայտնաբերվեցին այլ մարդկանց մարմնամասեր: Քալվան փորձել է փախչել, սակայն ոստիկանությունը կրակ է արձակել նրա վրա ու ձերբակալել նրան:
Հետախուզության արդյունքում նրա բնակարանում ոստիկանները հայտնաբերել են Էնթոնի Հոփքինսի կերպարանավորած Հաննիբալ Լեկտորի կերպարի լուսանկարը: Նրան դատապարտել են 84 տարով: Տարբեր փաստեր վկայում են այն մասին, որ նա կապված է եղել 8 տարբեր աղջիկների սպանոթյունների մեջ: 2007թ.ին Քալվան ինքնասպանություն է գործել բանտում` կախվելով իր իսկ գոտու միջոցով:

 12   Խուակիմ Կրոլ (Գերմանիա)

Moerder 9 1976 Was 1351829P

Խուակիմ Կրոլը ծնվել է 1933թ.ին  Հինդենբուրգում, Բարձր Սիլենսիա երկրամասում: 1955թ.ից Կրոլը Գերմանիայում զանգվածային մարդասպանություներ էիրականացրել: Նա անակնկալի էր բերում իր զոհերին ու խոշտանգում նրանց: Սպանելուց հետո նա դիակները սեռական ոտնձգությամբ պղծում էր, այնուհետև մարմնի մասերը կտրելով ուտում դրանք: Դեռևս հանցագործին չհայտնաբերած ոստիկանությունը վստահ էր, որ գործ ուներ մարդկային կաննիբալի հետ, քանի որ դիակները, որոնք գտնվում էրին վկայում էին հանցագործի հակումերի մասին: 1976թ.ի հուլիսի 3-ին Կրոլը ձերբակալվում է չորսամյա Մարիոն Քեթներին սպանելու համար:
Աղջկա մարմինը անդամահատած վիճակում գտնվել է Կրոլի տանը: Նրա մարմնի որոշ հատվածները գտնվել են սառնարանի մեջ իսկ նրա փոքրիկ ձեռքը ջեռոցում տապակած վիճակում: Ձերբակալվելուց հետո հանցագործը խոստովանել է ևս 13 սպանություններ: 1982թ.ին Կրոլին ցմահ դատապարտում են զանգվածային սպանությունների համար: Նա մահացել է 1991թ.ին սրտի կաթվածից:

 

 

 

 11  Ցուտոմու Միյազակի (Ճապոնիա)

Tsutomu Miyazakii

Ցոտոմու Միյազակին ծնվել է 1962թ.ին Տոկիոյում: Նա ձեռքերի դեֆորմացիայով էր ծնվել, որի պատճառով նա ծաղրվում էր դպրոցում: 1988-1989թթ.ին Միյազակին չորս աղջիկների է սպանել ու անդամահատել, որից հետո նա սեռական ոտնձգությամբ պղծել է երեխաների դիակները: Նա խմել է զոհերից մեկի արյունն ու կերել նրա վերջույթները: Հաճախ նա նաև վախեցնում էր իր զոհերի ընտանիքներին` նրանց գրաֆիկական գրառումներով գրություններ ուղարկելով: Իսկ սպնելուց ու պղծելուց հետո նա այրում էր իր զոհերի ոսկորները ու փոշին ուղարկում զոհի ընտանիքին:
1989թ.ի հուլիսի 23-ին Միազակին զբոսայգում սեռական բռնության է ենթարկում մի աղջնակի: Երեխայի հայրը կարողանում է ճիշտ ժամանակին գալով բռնել հանցագործին, սակայն նրան հաջողվոում է ճողոպրել բոբիկ ոտքերով: Քիչ անց նա վերադառնում է զբոսայգի իր մեքենայի հետևից, որտեղ էլ ոստիկանությունը նրան ձերբակալում է: 1997թ.ի ապրիլի 14-ին նրան դատապարտում են ցմահ ժամանակով ու կախաղան հանվում 2008թ.ի հունիսի 17-ին: Կաննիբալիզմի հետ կապված նրա արարքների մասին տեղեկատվությունը գաղտնի է պահվում դատարանի ու ոստիկանության կողմից:

 10    Նիկոլայ Ջումագալիեվ (Սովետական Միություն)

Tumblr Ltrgudcm0Y1Qhv1Kzo1 250

Նիկոլայ Ջումագալիեվը ծնվել է 1952թ.ին Սովետական Միությունում, Ղազախստանում: Բոլորը նրան ճանաչում էին, որպես դաստիարակված ու կոկիկ երիտասարդի: 1979թ.ին Ջումագալիեվը որոշում է աշխարհը «մաքրել» մարմնավաճառներից ու այսպիսով սկսում է սպանել նրանց: Հայտնի էր, որ նա 7 կանանց էր սպանել, սակայն հարցազրույցի ժամանակ նա խոստովանում է, թե 50-100 զոհ է ունեցել: Նա հետապնդում էր իր զոհերին, բռնաբարում, այնուհետև մուրճով սպանում նրանց: Զոհերի մարմնի որոշ մասեր նա տապակում էր ու բացի այն, որ ինքն էր ուտում, հյուրասիրում էր իր ընկեներին:
Նրա հանցագործությունները բացահայտվում են այն ժամանակ, երբ նրա կազմակերպած խնջույքներից մեկի ժամանակ երկու արբած հյուրեր նրա սառնարանում գլխատած կնոջ գլուխ  ու աղիներ են գտնում: Ջումագալիեվին մտավոր ու հոգեկան հիվանդ են ճանաչում ու տեղափոխում հոգեբուժարան: 1989թ.ին նա փախչում է, երբ նրան տեղափոխում էին նոր հիվանդանոց: Մինչև 1991թ.ը չէր հաջողվում նրան բռնել: Բռնելուց հետո մի քանի տարի անց նրան ազատ են արձակում ու հանձնում բարեկամների խնամակալությանը: Նա փաստորեն այս ցանկում ներառված կաննիբալներից միակն է, ում ազատություն են շնորհել:

 9   Օզգուր Դենգիզ (Թուրքիա)

Af3

Օզգուր Դենգիզը ծնվել է 1980թ.ին Անկարայում: 17 տարեկան հասակում Դենգիզը ձերբակալվել է ու 10 տարով դատապարտվել ընկերոջ սպանության համար: Սակայն ընդամենը երեք տարի անց նրան ազատ են արձակել: 2007թ.ի հունիսի 5-ին դենգիզը սպանում է Սեդաթ Էրզուրումլուին` համակարգային մասնագետի, ով զայրացրել էր Դենգիզին նրան ասելով, թե չի կարող վճարել այն նոութբուքի համար, որը փնտրում է: Դրանից երեք ամիս անց նա մեկ օրվա ընթացքում երկու մարդու է սպանել: Նա մաշկել է դիակները, կերել մսից ու որոշ մաս էլ դրել իր պայուսակի մեջ ու տեղափոխել իր սառնարան:
Ի վերջո ոստիկանությանը հաջողվում է ձերբակալել նրան իր զոհերից մեկի հեռախոսից ստացված զանգերի շնորհիվ: Նրա բնակարանի սառնարանում մարդու թարմ միս է հայտնաբերվել:
Ձերբակալվելուց հետո նա չի զղջացել իր արարքների համար ու շարունակ ծիծաղել է: Ցավոք Դենգիզի դատավարության պաշտոնական տվյալները հնարավոր չէր գտնել:

 8   Ջոն Բանթինգ և Ռոբերտ Վագներ (Ավտրալիա)

Bunting Wideweb  430X264

1992-1999թթ.ին Ջոն Բանթինգը զանգվածային սպանություններ է կատարում Ավստրալիայի Սնոութաուն քաղաքում: Նրա հանցանքները բացահայտվում են այն ժամանակ, երբ նրա զոհերի դիակները հայտնաբերվում են Ավստրալիայի Սնոութաուն քաղաքի բանկի բարելներում: Դիակները հայտնաբերելուց հետո հանցագործությունների համար առաջին կասկածյալ է դառնում  Ջոն Բանթինգը: Ինչպես պարզվեց Բանթինգը մարդասպանների մի խումբ էր կառավարում, ովքեր աղոթում էին շաբաթվա ընթացքում ու իրենց համար թիրախ ընտրում այն մարդկանց, ովքեր իրենց կողմից կասկածվել են պեդոֆիլիայի կամ համասեռականության մեջ:
2005թ.ին պարզվում է, որ Ջոն Բանթինգը և Ռոբերտ Վագները կերել են իրենց զոհերից մեկի` Դեյվիդ Ջոնսոնի մարմնի մասերը: Այժմ Ջոն Բանթինգ և Ռոբերտ Վագները իրենց ցմահ մահապատիժն են կրում կալանավայրում:

Շարունակելի...