16:26 , 12 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Էրեբունի-Երևանի 2795 րդ հոբելյանական տարեդարձը յուրովի են տոնել մայրաքաղաքի մարզադպրոցների սաներն ու նախաձեռնությանը միացած սիրողական մակարդակի վազորդները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նրանք խորհրդանշական` 2795 մետր վազքատարածությունը հաղթահարել են Մատենադարանից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածում: