15:35 , 12 հոկտեմբեր, 2013Գաղտնի ռազմական օպերացիաները ազդեցություն են թողել աշխարհի տարբեր իրադարձությունների վրա: Դրանց շնորհիվ կատարվել են բացահայտումներ, գաղտնազերծվել են դավադրություններ, սակայն դրանք նաև բազմաթիվ անարդարությունների պատճառ են դարձել և խլել բյուրավոր մարդկանց կյանքը: Ահա պատմության 16 գաղտնի ռազմական օպերացիաները:
1 «Ծաղրասարյակ»

«Ծաղրասարյակ» օպերացիան Կենտրոնական հետախուզական գործակալության 1950-ականների գաղտնի արշավն էր, որը միտված էր ազդեցություն գործել մեդիայի վրա:
2 «Քուֆայր»

«Քուֆայր» օպերացիան մի ծրագիր էր, որը միտված էր հայտնաբերել և հետևել բոլոր կոմունիստներին, ովքեր ուղևորվել էին Գուատեմալա Արբենսի վարչակարգի օրոք: Քուֆայրի միջոցով Կենտրոնական հետախուզական ծառայությունը մտադրվել էր քարտեզագրել նրանց անցուդարձը:
3 «MIAS»

Կենտրոնական հետախուզական ծառայությունը նախաձեռնեց MIAS օպերացիան, որպեսզի հետ գնվեն այն հրթիռները, որոնք վաճառվել էին Մոջահեդին, որպեսզի աֆղանները կռվեին խորհրդային բանակի դեմ: Այն ստեղծվել էր մեկ այլ առաքելության` «Ցիկլոն» օպերացիայի առաջացրած խառնաշփոթը հարթելու համար: «Ցիկլոնը» հովանավորել էր Աֆղանստան-Խորհրդային Միություն պատերազմը: Կառավարությունը պետք է մոտ 65 միլիոն դոլար ծախսեր բոլոր հրթիռները վերադարձնելու համար, իսկ օպերացիան ի վերջո ձախողված համարվեց:
4 «Փյունիկ»

Կենտրոնական հետախուզական գործակալությունը, ԱՄՆ-ի հատուկ նշանակության զորքերը, Ավստրալական բանակը և Հարավային Վիետնամի անվտանգության մարմինները համագործակցում էին «Փյունիկ» ծրագիրը կյանքի կոչելու համար: Ծրագիրը միտված էր չեզոքացնել Վիետ Քոնգ ռազմաքաղաքական կազմակերպության զորքերին: Սակայն զինվորների վրա հարձակվելու փոխարեն, ծրագիրը շեշտը դնում էր բնակիչներին առևանգելու և նրանցից բռնի ուժով տեղեկատվություն կորզելու վրա: Բնակիչների մեծ մասին, մասնավորապես նրանց, ովքեր կասկածվում էին Վիետնամ Քոնգին անդամակցելու մեջ, առևանգում էին, հալածում և սպանում:
5 «Մքօֆըն»

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը և Կենտրոնական հետախուզական գործակալությունը միավորվեցին` «Մքօֆըն» ծրագրի իրականացման համար: Այս նախագիծն իրականացնելու համար տարբեր թմրադեղեր պետք է փորձարկվեին մարդկանց և կենդանիների վրա, ինչից հետո պետք է հետազոտվեր, թե ինչ վարքաբանական փոփոխություններ են առաջացնում այդ դեղերը զոհերի մոտ:
6 «RESISTANCE»

«RESISTANCE» նախագիծը ներքին լրտեսական օպերացիա էր, որը համակարգվում էր Կենտրոնական հետախուզական գործակալության Ներքին լրտեսության բաժանմունքի կողմից: Այն միտված էր տեղեկատվություն հավաքել այն խմբերի մասին, որոնք կարող էին վտանգ ներկայացնել Կենտրոնական հետախուզական գործակալության անձնակազմի համար:
7 «Այվի Բելզ» (թարգմանաբար` Բաղեղների զանգեր)

Սառը պատերազմում առավելության հասնելու համար ԱՄՆ բանակը, Ազգային անվտանգության ծառայությունը և Կենտրոնական հետախուզական գործակալությունը համագործակցեցին Խորհրդային Միության հաղորդագծերը հայտնաբերելու համար,ինչը նրանց թույլ կտար գաղտնալսման միջոցով նոր տեղեկատվություն պարզել հրթիռային տեխնոլոգիայի մասին, ինչպես նաև բացահայտել Խորհրդային Միության այլ գաղտնիքները: Օխոտի ծովում կան երկար հաղորդագծեր: Երբ պարզվեց, որ դրանք միացնում են Պետրապավլովսկն ու Վլադիվոստոկը, գործի դրվեց «Այվի բելզ» օպերացիան:
8 «Ակուստիկ Քիթի»

Ակուստիկ Քիթին Կենտրոնական հետախուզական գործակալության նախագծերից էր, որը 1960-ականներին նախաձեռնել էր Գիտության և տեխնոլոգիայի տեսչությունը: Այս նախագիծն իր առջև նպատակ էր դրել կատուներին օգտագործել լրտեսական առաքելություններում Կրեմլինի և Խորհրդային Միության դեսպանատներում լրտեսություն իրականացնելու համար: Կատվի մեջ դրվում էր բարձրախոս և մարտկոց, մի ալեհավաք էլ տեղադրվում էր նրա պոչի մեջ: Սա թույլ կտար, որպեսզի կատուները ձայնագրեին և հաղորդեին դեսպանատներում և դրանց շրջակայքում հնչող ձայները: Թեպետ այս օպերացիայի գաղափարը լավն էր, այնուամենայնիվ որոշ բարդություններ առաջացան և հնարավոր չեղավ հաջողությամբ կյանքի կոչել այն:
9 Աբու Օմարի դեպքը

2003 թ.-ի փետրվարի 17-ին Կենտրոնական հետախուզական գործակալությունը կալանավորեց Միլանի իմամ Աբու Օմարին և նրան տեղափոխեց Եգիպտոս: Ըստ որոշ աղբյուրների` իմամը տանջանքների ենթարկվեց իսլամիստների հետ ունեցած կապերի պատճառով: Այն ժամանակ, երբ հասարակական աղմուկ բարձրացավ, իտալական կառավարությունը դատական գործ հարուցեց Կենտրոնական հետախուզական գործակալության ավելի քան 26 գործակալների նկատմամբ փետրվարի 17-ի դեպքերի համար:
10 «Գոլդ» (թարգմանաբար` ոսկի)

1950-ականներին Ամերիկայի Կենտրոնական հետախուզական գործակալությունը և Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայությունը միավորվեցին Խորհրդային բանակի պաշտպանական ուժերը ջլատելու համար: Նրանք ցանկանում էին հասնել այս նպատակին Խորհրդային բանակում շրջանառվող տեղեկությունների գաղտնալսման միջոցով: Ստացված տեղեկությունը կարող էր օգտագործվել իբրև գործիք հետագա գործողությունների ընթացքը որոշելու համար: Գաղտնալսման նպատակով Բեռլինում Խորհրդային բանակի շտաբերի տակ թունել կառուցվեց: Այնուամենայնիվ նախքան օպերացիայի սկիզբը գործակալ Ջորջ Բլեյքը հայտնաբերեց թունելը և ձախողեց օպերացիան:
11 «Սկրեպ»

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ամերիկյան հետախուզական ծառայությունը նախաձեռնեց «Սկրեպ» օպերացիան: Սրանով փորձ էր արվում Նացիստական Գերմանիայի գիտնականներին աշխատանքով ապահովել Ամերիկայում: Այս փորձը բավականին մեծ հաջողությամբ պսակվեց:
12 «Մքուլտրա»

«Մքուլտրա»-ն ԱՄՆ կառավարության հետազոտական օպերացիայի ծածկանունն էր: Այս օպերացիայի շրջանակներում մի շարք հոգեբանական գիտափորձեր էին կատարվում, որոնցում օգտագործվում էին տարբեր հոգեմետ դեղեր, այդ թվում`LSD, ինչպես նաև այլ միջոցներ, ինչպիսիք են հիպնոզը, մեկուսացումը, սեռական բռնությունները և այլն: Փորձարկման զոհերը ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքացիներն էին:
13 «Անտրոպոիդ/մարդակերպ»

«Անտրոպոիդ օպերացիան» Նացիստական վարչակարգի ծառայող Ռեյնարդ Հեյդրիխի մահափորձի ծածկանունն է: Այս օպերացիան տեղի է ունեցել Պրահայում 1942 թ.-ի մայիսի 27-ին: Այն կազմակերպվել էր Բրիտանական հատուկ օպերացիաների կազմակերպության կողմից: Հարձակման հետևանքով Հեյդրիխը միայն վիրավորվեց, սակայն 1342 թ.-ի հունիսի 4-ին նա մահացավ ստացած վնասվածքներից: Նրա մահը գերմանացի զորքերին դրդեց մի շարք ռեպրեսիոն հարձակումների. նրանք ավիրեցին մի քանի գյուղեր և սպանեցին խաղաղ բնակիչների:
14 «Աստծո ցասումը»

1972 թ.-ի Մյունխենի Օլիմպիական խաղերի ժամանակ իսրայելական օլիմպիական թիմի 11 անդամ սպանվեցին: Դրանից հետո սպանությունները հետևեցին մեկը մյուսին Եվրոպայի ողջ տարածքով մեկ: «Աստծու ցասումը» օպերացիան, որը գործի էր դրվել Իսրայելի վարչապետ Գոլդա Մեյրի կողմից, ծրագրվել էր Մոսադի (Իսրայելի հատուկ նշանակության ուժերի) կողմից: Այս օպերացիայի շրջանակներում սպանվում էին Պաղեստինյան ազատագրական կազմակերպության մի շարք անդամներ, ում կասկածում էին օլիմպիական մարզիկների սպանության մեջ:
15 «Նեպտունի նիզակ»

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման դեմ հակահարվածներից մեկը «Նեպտունի նիզակ» օպերացիան էր: Այս օպերացիայի թիրախը Օսամա Բին Լադենն էր: Նպատակն էր կամ հայտնաբերել և բերման ենթարկել նրան, կամ տեղում սպանել: Օպերացիայի մեկնարկից միայն մի տարի անց հաջողվեց հասնել օպերացիայի նպատակին:
16 «CHAOS»

«CHAOS»-ը ներքին լրտեսական նախագծի ծածկանունն էր, որն իրագործվել է Կենտրոնական հետախուզական գործակալության կողմից Նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնի կարգադրությամբ: Այս նախագծի նպատակն էր հայտնաբերել ուսանողների հակապատերազմական շարժման վրա հնարավոր արտաքին ազդեցությունները: