Չինական լցանավի մեջ տեղի ունեցած պայթյունի պատճառով 7 մարդ է մահացել


15:33 , 12 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Չինաստանի արևելքում տեղի ունեցած լցանավի պայթյունի արդյունքում 7 մարդ մահացել և մեկը վիրավորվել է:

Ինչպես հայտնում է Xinhua News-ը` 7 մարդ է մահացել և մեկ մարդ վիրավորվել են նավթային լցանավի պայթյունի արդյունքում, որը տեղի է ունեցել Չինաստանի արևելքում:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ի առավոտյան Նինբո քաղաքի մոտակայքում: Լցանավը, որի մեջ տեղի է ունեցել պայթյունը և նրան հաջորդած հրդեհը, գտնվում էր վերանորոգման փուլում:

Հրշեջներին հրդեհը մարել հաջողվել է միայն երկու ժամ անց: Պայթյունի արդյունքում տեղի է ունեցել նավթի մասնակի արտահոսք: