Նյու Յորք նահանգում թույլ են տվել ծխել հասարակական այգիներում և լողափերում


15:19 , 12 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել Նյու Յորք նահանգի իշխանությունների կողմից հասարակական այգիներում և լողափերում ծխելու արգելքը, հաղորդում է ITAR-TASS-ը:

Արգելքը վերաբերում էր 179 այգիների, լողափերի, սպորտային հարթակների և մի քանի տեսարժան վայրերի: Այս կանոնի չեղյալ հայտարարմանը հասել է «Քաղաքացիներ ընդդեմ ծխող մարդկանց իրավունքների ոտնահարման» հասարակական կազմակերպությունը: Դատարանը վճռել է, որ նահանգի իշխանությունները լիազորություն չեն ունեցել սահմանել այդ արգելքը:

Հարկ է նշել, որ Նյու Յորք քաղաքում այգիներում և լողափերում ծխելը նախկին պես արգելված է: Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել 2011թ.: Հասարակական վայրերում ծխախոտ վառելն ամերիկյան մեգապոլիսում արգելված է ավելի քան 10 տարի:

Վիճակագրության համաձայն՝ Նյու Յորքում մեծահասակ ծխողների թիվը կրճատվել է շուրջ 1/3-ով: Ծխելու արգելքի նախաձեռնողը քաղաքապետ Մայքլ Բլումբերգն է:

Նյու Յորքի բնակիչների մեծ մասը կարծում է, որ նման արգելքները ոտնահարում են իրենց իրավունքները և քաղաքապետին նույնիսկ կոչել են «դայակ Բլումբերգ»: