Կիսաեզրափակչի արժեք ունեցող խաղում՝ երկու կարմիրը չափազանցություն էր. Միխայլով


15:12 , 12 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Բուլղարիայի ֆուտբոլի միության (ԲՖՄ) նախագահ Բորիսլավ Միխայլովը մեկնաբանել է իրենց թիմի, ԱԱ-2014-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականից կրած պարտությունը (1:2), հայտնում է gong.bg-ն: Միխայլովը նաև նշել է, որ իրենց հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևը կմնա իր պաշտոնում:

 «Ես, իհարկե, չէի սպասում, որ խաղը նման սցենարով կընթանա: Տանտերերը մեզ չէին հարվածում, որպեսզի վախենանք, այդ պատճառով, կարծում եմ, առաջին խաղակեսում բավարար ագրեսիվ չգործեցինք: Տասը, ապա ինը հոգով խաղալիս գոլ խփելու հնարավություն ունեինք: Հայաստանում խաղալը շատ դժվար է: Տղաները պայքարում էին և, նույնիսկ, մնալով 9 խաղացողներով՝ բնավորություն ցուցաբերեցին, և ես շնորհակալ եմ նրանցից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ