Բարաք և Միշել Օբամաներն ընդունել են թալիբների կողմից վիրավորված պակիստանցի Մալալա Յուսուֆզային


15:06 , 12 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման ուրբաթ օրը Վաշինգտոնում ընդունել են պակիստանցի դպրոցական իրավապաշտպան Մալալա Յուսոֆզային, ով անցյալ տարի թալիբ գրոհայինների կողմից վիրավորվել էր և տեղափոխվել Բրիտանիա` բուժման համար: 

16-ամյա Յուսուֆզայը պատմել է իր բլոգի մասին, թալիբների ռեժիմի ներքո կյանքի մասին, թե ինչպես է նա պաշտպանում կրթություն ստանալու կանանց իրավունքը, որի պատճառով էլ նա առաջ էր բերել թալիբների զայրույթը և գլխից վիրավորվել նրանց կողմից: 

Հիշեցնենք, որ իր ակտիվ գործունեության համար Յուսուֆզային այս տարի Եվրախորհրդարանի կողմից շնորհվեց Սախարովի անվան մրցանակ: 

Նախագահ Օբաման և նրա տիկինը շնորհակալություն են հայտնել Մալալայից Պակիստանում աղջիկների իրավունքների պաշտպանության համար:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ԱՄՆ-ում նշվում էր աղջիկների միջազգային օրը: