Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարը խախտել է 200 անգամ


14:40 , 12 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: