14:28 , 12 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մոսկվայի «Դինամո»-ի և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Բուլղարիայի ընտրանու դեմ խաղի արդյունքները: Փորձառու դարպասապահի կարծիքով` խաղադաշտում լավագույնն էին Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստները` Արաս Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը:
«Չեմ կարծում, թե մեր թիմը հաղթանակի հասավ իմ շնորհիվ: Խաղադաշտում լավագույններն էին Օզբիլիսն ու Մովսիսյանը, ովքեր մեկական գոլ խփեցին:
Սխալ կլինի պնդել, թե ամբողջ խաղի ընթացքում մենք առավելություն ունեինք: Այն անցնում էր մեկ մեր կողմը, մեկ` մրցակցի: Սակայն Հայաստանի հավաքականի հարձակման և կիսապաշտպանության գծերը հիանալի խաղ ցուցադրեցին, ինչի շնորհիվ էլ մենք հաղթեցինք»,- «P-Спорт»-ը մեջբերում է Ռոման Բերեզովսկիի խոսքերը: