Ինչու՞ է Պետրոս Ղազարյանը համառորեն փորձում ապացուցել, որ Երևանը ոչ թե 2795 տարեկան է, այլև շատ ավելի փոքր


14:12 , 12 հոկտեմբեր, 2013

Դիտում էի Պետրոսի հաղորդումը և զարմացա, թե ինչու՞ էր Պետրոս Ղազարյանը համառորեն փորձում ապացուցել, որ Երևանը ոչ թե 2795 տարեկան է, այլև շատ ավելի փոքր, որ Ուրարտուն կապ չունի Հայաստանի հետ և որ մենք՝ հայերս, որևէ մեկից լավը չենք։ Չգիտեմ ի՞նչ ասել Պետրոսին, քանի որ չեմ ընկալում նրա` ցանկացած հայկականն ու ազգայինը ժխտելու ձգտումը։ Միայն մի բան կարող եմ ասել, որ տարիներ առաջ Պետրոսն այդպիսին չէր։ Թե ինչ է փոխվել այս ընթացքում չգիտեմ, բայց կցանկանայի, որ Պետրոսն ինքը մեկնաբաներ։ Համենայն դեպս, ես հպարտ եմ, որ Երևանը 2795 տարեկան է և վստահ եմ, որ Ուրարտուն պատմական Հայաստանի մի մասն է և նաև ուրախ եմ, որ հենց Մենուայի որդի Արգիշտին է կառուցել Երևան քաղաքը։