Փեսացուն իր հարսնացուին մոռացել է գազալցակայանում


13:58 , 12 հոկտեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Փարիզում մեղրամիսից հետո Բերլին տուն վերադառնալիս փեսացուն հարցին մոռացել է գազի լցակայանում և միայն երկուս ու կես ժամ անց նկատել է նրա բացակայությունը: Այս մասին հաղորդում է AP գործակալությունը: Աղջիկը քնած է եղել ավտոյի սրահի հետևի նստարանին, երբ նրա ամուսինը կանգնեցրել է ավտոմեքենան գազալցակայանի մոտ և դուրս եկել ավտոմեքենայից: Որոշելով օգտվել զուգարանից և այդ մասին չասելով իր նորաթուխ ամուսնուն հարսը դուրս է եկել ավտոմեքենայից: Տղամարդը վերադարձել է, սակայն չի նկատել, որ իր հասնացուն իր կողքին չէ: Միայն երկուս ու կես ժամ անց նա նկատել է, որ ճանապարհը միայնակ է շարունակում: Այդ ժամանակ նա զանգահարել է ոստիկանություն, որտեղ նրան հայտնել են, որ իր կինը համբերատար իրեն է սպասում գազալցակայանում: