Ֆիլիպիններում 1 միլիոն մարդ առանց էլեկտրականության է մնացել`թայֆունի պատճառով


13:46 , 12 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ավելի քան 1 միլիոն ֆիլիպինցիներ առանց էլեկտրականության են մնացել «Նարի» թայֆունի պատճառով: Այս մասին հաղորդում է ChannelNewsAsia-ն:

Վերջին տվյալներով`առնվազն 8 մարդ է զոհվել, 4-ը համարվում են անհետ կորած: Ականատեսների վկայությամբ` փոթորիկը քշել է տների տանիքները և արմատախիլ արել ծառերը: Ընկած ծառերի պատճառով բարդացել է երկրի գլխավոր ճանապարհներով երթևեկությունը:

Առավել վտանգավոր գոտիներից մի քանի հազար մարդ է տարհանվել: 

Ամբողջ երկրում էլեկտրականությունը վերականգնելու համար առնվազն 2 օր կպահանջվի: