Յուրա Մովսիսյանը ռմբարկուների լավագույն հնգյակում


13:04 , 12 հոկտեմբեր, 2013

Յուրա Մովսիսյանը ռմբարկուների լավագույն հնգյակումArmsport.am-ը գրում է.

Բուլղարացիների հետ հանդիպման խաղավերջում Յուրա Մովսիսյանի խփած հաղթական գնդակը 8-րդն էր Հայաստանի հավաքականի կազմում: Այդ ցուցանիշով Մովսիսյանը հավասարվեց Էդգար Մանուչարյանին և ընդգրկվեց ՀՀ հավաքականի բոլոր տարիների լավագույն ռմբարկուների հնգյակում:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Յուրան իր 3-րդ գոլը խփեց ու գլխավորեց մեր հավաքականի ռմբարկուների ցուցակը: 2-ական գնդակ են խփել Հենրիխ Մխիթարյանն ու Արաս Օզբիլիսը, ով հավաքականում 4-րդ անգամ գրավեց մրցակիցների դարպասը:

Մովսիսյանը հավաքականում գոլերի հաշիվը բացել էր 2010թ. սեպտեմբերի 7-ին Սկոպիեում Մակեդոնիայի հավաքականի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում: Դա հավաքականի կազմում Մովսիսյանի 3-րդ խաղն էր: Հաջորդ 2 հանդիպումներում Յուրան դաշտից չհեռացավ առանց գոլի` գրավելով Սլովակիայի և Անդորրայի հավաքականների դարպասները: Հետագայում նա մեկական անգամ աչքի ընկավ կրկին Սլովակիայի և Ղազախստանի հավաքականների հետ մրցավեճում: Իսկ Կոպենհագենում այս տարվա հունիսի 11-ին դանիացիների հետ կայացած խաղում Մովսիսյանն իր օգտին առաջին դուբլն էր գրանցել:

ՀՀ հավաքականն անցկացրած 158 հանդիպումներում մրցակիցների դարպասը 139 գոլ է խփել: Դրանց հեղինակներն են դարձել հավաքականի 47 ֆուտբոլիստներ, ինչպես նաև մրցակցի 2 խաղացողներ:

Ներկայացնում ենք հավաքականի կազմում 2 և ավելի գոլ խփած ֆուտբոլիստների ցանկը:

 1.Արթուր Պետրոսյան 11

2.Հենրիխ Մխիթարյան 11
3.Գևորգ Ղազարյան 9
4.Էդգար Մանուչարյան 8
5.Յուրա Մովսիսյան 8
6.Արա Հակոբյան 7
7.Մարկոս Պիզելի 7
8.Արմեն Շահգելդյան 6
9.Արման Քարամյան 5
10.Տիգրան Եսայան 4
11.Ռոբերտ Արզումանյան 4
12.Արաս Օզբիլիս 4
13.Էրիկ Ասադուրյան 3
14.Ալբերտ Սարգսյան 3
15.Արթուր Սարկիսով 3
16.Արտակ Մինասյան 2
17.Ռազմիկ Գրիգորյան 2
18.Կարապետ Միքայելյան 2
19.Գառնիկ Ավալյան 2
20.Կարեն Դոխոյան 2
21.Անդրեյ Մովսիսյան 2
22.Արտավազդ Քարամյան 2
23.Համլետ Մխիթարյան 2
24.Սարգիս Հովսեփյան 2
25.Արարատ Առաքելյան 2
26.Լևոն Պաչաջյան 2
27.Կառլեն Մկրտչյան 2

Միջին արդյունավետությամբ Յուրա Մովսիսյանը ռմբարկուների ցանկում 2-րդ հորիզոնականում է, որին հաջորդում է Արաս Օզբիլիսը:

 

Միջին արդյունավետությամբ լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի (հաշվի են առնված մեկից ավելի գոլ խփած ֆուտբոլիստների ցուցանիշները):

 

Ֆուտբոլիստներ Միջին Գոլ Խաղ
1.Արտակ Մինասյան 0,40 2 5
2.Յուրա Մովսիսյան 0,33 8 24
3.Արաս Օզբիլիս 0,28 4 14
4.Հենրիխ Մխիթարյան 0,26 11 42
5.Գևորգ Ղազարյան 0,25 9 35
6.Էրիկ Ասադուրյան 0,25 3 12
7.Գառնիկ Ավալյան 0,25 2 8
8.Մարկոս Պիզելի 0,21 7 33
9.Էդգար Մանուչարյան 0,20 8 40
10.Տիգրան Եսայան 0,19 4 21