12:58 , 12 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է Կալինինգրադի մարզում զարգացնել գյուղատնտեսությունը: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Հաճախ եմ ասում, տվեք մեզ Կալինիգրադի մարզը, և մենք ամեն մի հեկտար, հողի ամեն մի կտոր կմշակենք և ծաղկող տարածք կստեղծենք»,- նախօրեին հայտարարել է Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական ԶԼՄ-ների հետ ասուլիսի ժամանակ:
«Կալինինգրադի վերաբերյալ մեր տեսկատեն ավելի խիստ է, քան նույնիսկ ռուսական ղեկավարությանը: Կարծում եմ, դա մեր հողն է` խոսքիս լավ առումով: Չեմ պնդում, որ հենց վաղը հանձնեն մեզ Կալինինգրադը, սակայն, եթե հնարավոր լիներ, մեծ հաճույքով»,- շարունակել է Բելառուսի ղեկավարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ