Հայերի հետ բարդ է լինելու. Պրանդելի


12:46 , 12 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին մեկնաբանել է աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլում Դանիայի ընտրանու հետ խաղում գրանցած ոչ ոքին:

«Մեզ համար երկրորդ խաղակեսի սկզբնամասում դժվար էր, երբ 20 րոպե միայն պաշտպանվում էինք: Մեր թիմը սովոր է գործել` խաղը վերցնելով իր վերահսկողության տակ: Գիտենք, որ կան պահեր, երբ չպետք է կորցնենք կենտրոնացվածությունը: Ինչ վերաբերվում է Հայաստանի հետ խաղին, ապա նրանք դեռևս երկրորդ տեղում հայտնվելու հնարավորություն ունեն, այնպես որ բարդ է լինելու: Սակայն մենք ցանկանում ենք որակավորման փուլն ավարտել առանց պարտության»,-Պանդելիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: