Վենեսուելայում ուղիղ եթերում լրագրողին ձերբակալել են քննադատության համար


12:39 , 12 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վենեսուելայում ոստիկանությունը ուղիղ եթերում ձերբակալել է ռադիոկայանի լրագրողին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Ձերբակալության մասին հայտնել են կալանավորված լրագրող Ուգո Դոնայրեի հարազատները: Նրանց խոսքերով` Սա Խուան ռադիոկայանի ուղիղ եթերում նա բողոքել է, որ տեղի ոստիկանությունը քաղաքում շրջում է թանկարժեք ավտոմեքենաներով:

10 րոպե անց ռադիոկայանի գրասենյակ են մտել ոստիկանության 4 սպա և ձերբակալել նրան`մեղադրելով պետական ծառայողներին վիրավորելու մեջ: Ոստիկանությունը և դատախազությունը հրաժարվել են մեկնաբանել կատարվածը: