Մեր տղերքի խոսքը ինքնավստահ էր ու կոնկրետ թիրախների խփող


12:12 , 12 հոկտեմբեր, 2013

Հասկանում եմ, իհարկե, ետֆուտբոլային և, կներեք արտահայտությանս համար, արձանահետույքային տրամադրությունները)), բայց երեկվա դատավարություն կոչվածի մասին մի բան ասեմ:

Առաջին հերթին, այս դատական նիստը, իմ և, կարծում եմ, շատերի կարծիքով ամենահագեցածն էր: Կողմերի հստակ բաժանումը, իշխանության ներկայացուցիչների՝ դատավորնեի և դատախազի կատարյալ մեկուսացումը, իշխանական վարկածի խղճուկությունը ակնհայտ էին: Մեր տղերքի խոսքը ինքնավստահ էր, փաստարկված, շատ ճիշտ շեշտադրումներով ու շատ կոնկրետ թիրախների խփող:

Երկրորդը՝ ես երբեք չէի պատկերացնի, որ քաղաքական դատական նիստը կարող է այսքան ժպիտ ու դրական զգացողություններ պարգևել: )

Կեցցե՛ն քաղհալածյալները)
Ազատություն նրանց...